• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ցեղասպանության հուշակոթող՝ Լաս Վեգասում

15 նոյեմբերի, 2015

 Ամերիկյան Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի ամենամեծ այգում` «Սանսեթ փարքում», նոյեմբերի 14–ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը։  Կոթողը կանգնեցվել է Լաս Վեգասի հայ–ամերիկյան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և հայկական եկեղեցիների ու համայնքային կառույցների գործուն աջակցությամբ: Հուշակոթողը կառուցված է Ծիծեռնակաբերդի նմանությամբ՝ փոքր չափերով: 12 խոնարհված սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանի 12 նահանգները, որտեղ Օսմանյան կայսրության ձեռքով 1915-23 թվականներին սպանվեց 1.5 մլն հայ: Սանսեթ այգին Լաս Վեգասի ամենամեզ զբոսայգին է, ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում այստեղ: Այդ իմաստով, այն լավագույն վայր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կանգնեցման համար: Հիշեցնենք, որ հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը:

-Լաս Վեգասի հայ համայնքն այս հուշակոթողը նվիրում է Հարավային Նևադա նահանգի բնակիչներին, որպեսզի հաջորդ սերունդները հիշեն ողբերգական պատմությունը՝ ապագայում նման ոճիրներ թույլ չտալու համար,- ասել է Լաս Վեգասում Հայաստանի Հանրապետության Պատվավոր հուպատոս Ադրուշան Արմենյանը:

Հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր՝ Հայաստանից և Լիբանանից, նաև՝ Նևադա նահանգի և Լաս Վեգաս քաղաքի ընտրովի պաշտոնյաներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Փարիզում օրերս տեղի ունեցած ահաբեկության զոհերի հիշատակին: Ուրբաթ օրվա ահաբեկությունները ևս մեկ անգամ մեզ հիշեցրին, թե ինչու է կարևոր միշտ հիշել անցյալում տեղի ունեցած հանցագործությունները դրանք հիշելով ու դատապարտելով հնարավոր  կանխել ապագայի հանցագործությունները, նշել են ներկաները:

-20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված այս հուշարձանը ևս մեկ սրբավայր դարձավ, որտեղ մենք կհավաքվենք ամեն տարի՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին  մեկ դար առաջ տեղի ունեցած մղձավանջի ընթացքում: Այս հուշարձանն այսօր կանգնած է՝ իբրև հանդուրժողականության, մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ուղղված ոճիրները վերացնելու մեր միասնական պարտավորության խորհրդանիշ: Որովհետև անհանդուրժողականությունը և բռնությունը ոչնչացնում են արժանապատվությունը, կյանքը և մարդկության ազատությունը, իր ելույթում ասել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: