• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ-Այլևս երբեք

18 օգոստոսի, 2015
Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ-Այլևս երբեք
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Օգոստոսի 18-ին Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, կառավարիչ Մայքլ Անտոնովիչի նախաձեռնությամբ, պատվոգրեր հանձնեց CAHNA/Crimes Against Humanity-Never Again/ կազմակերպության նախագահ Հարութ Սասունյանին և Լոս Անջելեսում ապրիլ-մայիս ամիսներին 55-օրյա հացադուլի միջոցով մարդկանց ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին սևեռած Աղասի Վարդանյանին:

 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վ. Մկրտումյանը երախտագիտություն հայտնեց Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդին նախաձեռնության համար: Նա շեշտեց, որ ժամանակին չդատապարտված Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանապարհ է հարթում այլ ոճրագործությունների համար.

-Այդ համատեքստում մենք գնահատում ենք Աղասի Վարդանյանի անձնական հանձնառությունը՝ բողոքի ամենախաղաղ՝ հացադուլի միջոցով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը մեկ անգամ ևս բևեռելու հանդուրժողականության, մարդկային հիմնարար իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործություննեի վերացման և արդարության վերականգնման անհրաժեշտության վրա: Անցյալի ձախողումներն այսօր չպետք է ծնեն նոր հանցագործություններ: Աղասի Վարդանյանը դադարեցրեց հացադուլը, բայց ոչ իր կոչը՝ վերջ տալ անտարբերությանը, անհանդուրժողականությանն ու բռնությանը,- ելույթում նշեց Վ. Մկրտումյանը:

-Գնահատելի է CAHNA կազմակերպության և Աղասի Վարդանյանի արած գործը՝ աշխարհին իրազեկել Հայոց ցեղասպանության և երբևէ տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին: Այդ ոճրի ժխտման հետևանքով այսօր էլ դեռևս շարունակվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները Միջին Արևելքում և Աֆրիկայում: 100-րդ տարելիցը ճիշտ պահն  է ի ցույց դնել աշխարհին այն փաստերը, որոնք շատերն անտեսում են,- ասաց Մայքլ Անտոնովիչը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: