• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոս Հովհաննիսյանը այցելել է Լոս Անջելեսում ազատազրկված ՀՀ քաղաքացիների

13 մայ, 2026

Օգոստոսի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հերթական այցելությունն է կատարել Լոս Անջելեսի մարզի կալանավայրերից մեկը:

Գլխավոր հյուպատոսը հանդիպել է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց հետ, ովքեր տարբեր պատժաչափով գտնվում են ազատազրկման վայրում: Գրիգոր Հովհաննիսյանը ծանոթացել է հայ կալանավորների կեցության պայմաններին, կալանավորների հետ զրուցել նրանց իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը առնչվող հարցերի մասին:

Գլխավոր հյուպատոսին ուղեկցում էր Հայ Առաքելական Եկեղեցու ավագ սարկավագ Րաֆֆի Օհաննեսը, որը պարբերաբար այցելում է ամերիկյան ազատազրկման վայրերում գտնվող հայ քաղաքացիներին:

Ամերիկյան բանտերում հայաստանցի կալանավորների մեծ թվի մասին վերջերս շրջանառվող խոսակցությունների համատեքստում, Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ ներկայացվող թվերը պաշտոնական տվյալներ չեն և խիստ ուռճացված են: Ամերիկյան իրավասու մարմինների կողմից ՀՀ գլխավոր հյուպատոսություն ներկայացված տվյալների համաձայն` 2011թ. առաջին կեսի ընթացքում ձերբակալվել է 151 Հայաստանի քաղաքացի: Ընդ որում, նրանց չնչին տոկոսն է դատապարտվել ազատազրկման:

Ամերիկյան իրավասու մարմիններից ստացած տեղեկությունների համադրությամբ` Լոս Անջելեսի մարզի բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը չի գերազանցում 1000-ը:

Վերջին շրջանում, սակայն, նկատվում է ԱՄՆ-ում գտնվելու արտոնագրի ժամկետը խախտող և երկրից վտարվող ՀՀ քաղաքացիների թվի աճ: 2011 թ.-ին ԱՄՆ պատկան մարմինները Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են դիմել 50 ՀՀ քաղաքացու վտարման հարցով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: