• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

26 նոյեմբերի, 2019
ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Նոյեմբերի 16-ին դեսպան Արմեն Բայբուրդյանը մասնակցեց Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության 36-րդ ամենամյա միջոցառմանը, որը տեղի ունեցավ Գլենդեյլ Հիլթոն հյուրանոցում։ Դեսպան Բայբուրդյանը միջոցառման գլխավոր բանախոսն էր։ Նա խոսեց Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման միտումների մասին։ Դեսպանի խոսքով, մեր երկրում ոլորտը գտնվում է Հայատաստանի կառավարության ուշադրության ներքո և համարվում է երկրի զարգացման առաջնահերթություններից մեկը։ Դեսպան Բայբուրդյանը նշեց նաև, որ այդ և շատ այլ ոլորտներ Հայաստանում արագ համալրվում են երիտասարդ մասնագետներով, որոնք արտերկրի լավագույն հաստատություններում ուսումնառությունից հետո վերադառնում և մասնակից են դառնում հայրենիքի առաջընթացի գործին։ Նա գնահատանքի խոսք ասաց Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության կողմից իրականացվող ծրագրերի առիթով՝ կազմակերպությանը մաղթելով երկար տարիների արդյունավետ գործունեություն։
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության ամենամյա միջոցառման ընթացքում ավանդաբար հանձնվող Վիկտոր Համբարձումյան մեդալն այս տարի շնորհվեց Կալիֆորնիայի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Սարգիս Մազմանյանին աղիքների բակտերիալ կառուցվածքի հետազոտության համար։ Իր ելույթում Մազմանյանը հայտնեց, որ այդ հետազոտության արդյունքը դողորայքն է, որը, փորձարկումները հաջողությամբ անցնելուց հետո, կարող է կիրառվել աուտիզիմի բուժման ասպարեզում։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: