• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն այցելեց Սան Ֆրանցիսկոյի ծովածոց

09 հոկտեմբերի, 2019

ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ – Հոկտեմբերի 5-7-ը Լոս Անջելսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը, տիկնոջ՝ Իվետ Բայբուրդյանի հետ, հայ համայնքի հրավերով, գտնվում էր Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում (San Francisco Bay Area)` ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Դոկտ․ Հակոբ և Սյուզի Կույումջյանների հյուրընկալությամբ տեղի ունեցավ տոնական ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանի։ Երեկոյին մասնակցում էին տեղի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչները։ ՀՀ անկախության տոնի հիմնական միջոցառումը տեղի ունեցավ Կուպերտինոյի Սբ․ Անդրեաս եկեղեցում։ Միջոցառման գլխավոր բանախոսը դոկտ․ Բայբուրդյանն էր։ Նա իր խոսքում կարևորեց Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքի նշանակալից դերը 88-ի երկրաշարժից և 1991թ․-ի ՀՀ անկախության հռչակումից ի վեր հայրենիքին սատար կանգնելու գործում։ Համայնքային ղեկավարներից Ռոստոմ Այնթապլյանի ուղեկցությամբ դեսպան Բայբուրդյանը և նրա տիկինը Սան Ֆրանցիսկոյում այցելեցին նաև Կռուզյան-Զաքարյան-Վասպուրական հայկական վարժարան, որն այդ շրջանի միակ ամենօրյա հայկական կրթօջախն է։ ՀՀ գլխավոր հյուպատոսը շրջեց վարժարանի դասասենյակներում, ծանոթացավ դպրոցին։ Վարժարանի տնօրինությունը և ուսուցչական կազմը հյուրերին ներկայացրին ուսումնական ծրագիրը, որով 1980 թվականից ի վեր հայկական կրթություն են ստատում Հյուսիսային Կալիֆորնիայում գտնվող Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ երեխաները։ Վարժարանի սաները սպասված հյուրերին ողջունեցին հայերեն ասմունքի, երգի ու հայկական պարի կատարումներով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: