• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու/դադարեցնելու գործընթաց
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելության հերթագրում

ՀՀ քաղաքացիություն ստանալու/դադարեցնելու գործընթաց

 Դիմելու կարգը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է անձամբ: Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ օգտվելով հետևյալ առցանց հարթակից.

https://laconsulate.com/hy/

 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1. Դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին (ներբեռնել/download )
2. Հարցաթերթիկ (ներբեռնել/download)
3. Անձնագիր
4. 35 x 45 մմ չափի 6 գունավոր լուսանկար
5. Ծննդյան վկայական

Ստորև նշված երկրներում ծնված քաղաքացիները ծննդյան վկայականի փոխարեն ներկայացնում են
Իրան - ծննդյան ինքնությունը հաստատող վկայականը - شناسنامه 
Լիբանան, Սիրիա, Իրաք - ինքնությունը հաստատող վկայականը بطاقة هوية الجمهورية اللبنانية կամ إخراج قيد إفرادي

6. Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը `

• եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով
• օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ
• ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում

7. Անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում փոփոխությունը հաստատող փաստաթուղթը (ամուսնության/ամուսնալուծության վկայական, դատարանի որոշում, ԱՄՆ քաղաքցիության հավաստագիր / Certificate of Naturalization)։

8. Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Ընդհանուր ծանոթություն

Օտար լեզվով կազմված բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ` նոտարական կարգով հաստատված: 

Խնդրում ենք ներկայանալ պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով: Եթե ներկայացված փաստաթղթերի փաթեթն ամբողջական չէ, ապա Ձեզ հնարավորություն կտրվի հինգօրյա ժամկետում համալրել այն: Առաջարկված ժամկետում բացակայող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Ձեր դիմումի ընթացքը օրենքով սահմանված կարգով կդադարեցվի և այն Ձեր համար իրավական հետևանք չի առաջացնի։

Ժամկետները

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո

Անձնագիր ստանալու կարգը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձը անձնագիր ստանում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անձամբ ներկայանալով Հայաստանի Հանրապետություն Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն /հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք/:

 

ՀՀ քաղաքացիության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1. Դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին (ներբեռնել/download)
2. Հարցաթերթիկ (ներբեռնել/download)
3. ՀՀ անձնագիր
4. Այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը
Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք)՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորույթան մասին
5. 35 x 45 մմ չափի 6 գունավոր լուսանկար
6. Ամուսնության (ամուսնալուծության) վկայական
7. Երեխայի(ների) ծննդյան վկայական(ներ)
8. Զինապարտների դեպքում (մինչև 50 տարեկան)՝ զինվորական գրքույկ
9. Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը

Ընդհանուր ծանոթություն

Օտար լեզվով կազմված բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ` նոտարական կարգով հաստատված: Նշված ծառայությունը մատուցվում է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից՝ միայն ռուսերենից և անգլերենից հայերեն թարգմանելու դեպքում։

Անձնագիրը հանձնելու կարգը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում քաղաքացին պարտավոր է երեքամսյա ժամկետում ՀՀ անձնագիրը հանձնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին։ Չհանձնելու դեպքում անձնագիրն անվավեր է ճանաչվում և անձնագրի տվյալները մտցվում են Ինտերպոլի տվյալների բազա։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: