• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Կալիֆորնիա․ գործարար հեռանկարներ» համաժողով Սակրամենտոյում

04 հունիսի, 2025

Ս.թ. հունիսի 4-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը մասնակցեց Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում կայացած «Կալիֆորնիա․ գործարար հեռանկարներ» համաժողովին և Կալիֆորնիայում հավատարմագրված գլխավոր հյուպատոսների համար նահանգապետ Գևին Նյուսոմի կողմից կազմակերպած ամենամյա ընդունելությանը։ Համաժողովի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան լսելու զեկույցներ Կալիֆորնիայի միջազգային առևտրի և տարիֆների, կլիմայի փոփոխությունների խնդիրների լուծմանը Կալիֆորնիայի ունեցած դերակատարման, միջազգային տնտեսական կանխատեսումների և այլ օրակարգային խնդիրների վերաբերյալ։ Կալիֆորնիայի նահանգապետի կեցավայրում հատուկ ընդունելություն էր կազմակերպվել դիվանագետների և գործարար շրջանակների համար, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև նահանգապետ Նյուսոմը։ Օրն ավարտվեց հանդիսավոր ընթրիքով, որի ընթացքում հարյուրավոր հրավիրվածների հետ Կալիֆորնիայի զարգացման իրենց տեսլականով կիսվեցին 2026 թվականի նոյեմբերին նախատեսվող Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին իրենց թեկնածությունները դրած վեց գործիչներ՝ այդ թվում նաև փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: