• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոս Անջելեսում

24 ապրիլի, 2025

2025թ․ ապրիլի 21-ին Գլենդեյլի “Alex” թատրոնում Գլենդեյլի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էր միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը և դիվանագիտական անձնակազմը, համայանքային կառույցների ներկայացուցիչներ, Գլենդեյլի ոստիկանության և հրշեջ ծառայության ղեկավարները, Կալիֆորնիայի դատական, օրենսդրական մարմինների ներկայացուցիչներ և այլոք։  Միջոցառումն ուղեկցվեց «Հայկյան» երգչախմբի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ պոեզիայի, Կոմիտասի ստեղծագործությունների ջազային կատարումներով հայտնի դաշնակահար Ժոել Մարտինի և «Լեռնազանգ» համույթի կողմից պատրաստված ներկայացումներով։

Ապրիլի 23-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի առաջնորդանիստ Սբ. Ղևոնդյանց տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող սուրբ պատարագ և միասնական աղոթք։ Սբ. պատարագին մասնակցեցին Հյուսիսային Ամերիկայի բոլոր հայկական եկեղեցիների առաջնորդները, ինչպես նաև հոգևորական ներկայացուցիչներ մյուս քրիստոնեական եկեղեցիներից, հայ համայնքի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ գլխավար հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը և հյուպատոսության դիվանագիտական անձնակազմը մասնակցեցին Կալիֆորնիայի Մոնթեբելլո քաղաքի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցած Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհրդի (United Armenian Council of Los Angeles – UACLA) և Հայոց Ցեղասպանության կոմիտեի (Armenian Genocide Committee - AGC) կազմակերպած ամենամյա միջոցառմանը, որի ընթացքում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ծաղկեպսակներ դրվեցին հուշակոթողի սյուներին։ Միջոցառմանը մասնակցեցին նաև ԱՄՆ արևմտյան ափի հայոց հոգևոր չորս թեմերի առաջնորդները, հայ ավանդական քաղաքական կուսակցությունների և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԱՄՆ ընտրյալ պաշտոնյաներ:

Ապրիլի 24-ի երեկոյան  Գլենդեյլի քաղաքապետարանի բակում կայացավ 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը և հյուպատոսության անձնակազմը, Կալիֆորնիայի ասամբլեայի անդամներ, Գլենդեյլի, Բըրբանքի իշխանությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ելույթներով հանդես եկան ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի ասամբլեայի միակ հայազգի անդամ Ջոն Հայրաբեդյանը, Կալիֆորնիայի սենատի անդամ Սաշա Ռենե Պերեսը, Հայ Դատի ԱՄՆ արևմտյան ափի գրասենյակի խորհրդի անդամ Լենա Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձիք։ Միջոցառման ընթացքում հիանալի կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը և «Համազգային Արևմտյան ԱՄՆ Նայիրյան» երգչախումբը։ 

Հայոց Ցեղասպանության 110-ամյա տարելիցին համապատասխան հայտարարություններով կամ բանաձևերով անդրադարձել են նաև Կալիֆորնիայի նահանգային, Լոս Անջելեսի, Բըրբանքի, Գլենդեյլի, Փասադենայի քաղաքային իշխանությունները, ինչպես նաև ԱՄՆ ներկայացուցիչների տանը և սենատում Կալիֆորնիայից ընտրված օրենսդիրներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: