• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելության հերթագրում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՕՐԵԳՈՆԻ ՆԱՀԱՆԳՆԵՐ

24 մայիսի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՕՐԵԳՈՆԻ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ - Մայիսի 15-ին մեկնարկեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի այցը Վաշինգտոնի և Օրեգոնի նահանգներ։ Մայիսի 15-ին դեսպան Բայբուրդյանը հյուրընկալվեց Սիեթլ քաղաքի Սրբ․ Հարություն հայկական եկեղեցու քահանա Տեր Վազգեն Բոյաջյանի և ծխական խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում վերջիններս ներկայացրեցին եկեղեցու և համայնքի առջև ծառացած խնդրիները և կենսագործունեությունը։ Իր հերթին Ա․ Բայբուրդյանն ուրվագծեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործառույթները, իրականացրած, ընթացիկ և նախանշված ծրագրերը, կարևորեց Սիեթլի հայ համայնքի կայուն և գործնական կապը հայրենիքի և գլխավոր հյուպատոսության հետ։ Նույնը օրը դեսպան Բայբուրդյանը հանդիպեց Վաշինգտոն նահանգի հայ համայնքի տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների հետ, ովքեր աշխատում են Սիեթլում կենտրոնակայան ունեցող այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են <<Google>>, <<Microsoft>>,<< Amazon>>, <<Nordstrom>> և այլն։ Հանդիպմանը Ա․ Բայբուրդյանը ներկայացրեց ԱՄՆ-Հայաստան տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա համագործակցությունը և հեռանկարները, Հայաստանում ներդրումներ կատարելու կամ տնտեսական փոխգործակցություն ծավալել ցանկացող գործարարներին ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։ Ա․ Բայբուրդյանը նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
Մայիսի 16-ին դեսպան Ա․ Բայբուրդյանը այցելեց Սիեթլի Սրբ․ Հարություն հայկական եկեղեցուն կից գործող հայկական շաբաթօրյա դպրոցը, որտեղ ծանոթացավ դպրոցի գործունեությանը, ապագա ծրագրերին։ Տնօրինության և ուսուցչական կազմի հետ քննարկելով դպրոցի գործունեությանը առնչվող հարցեր, Ա․Բայբուրդյանն առաջարկեց ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությունը դպրոցին, մասնավորապես՝ Հայաստանից դպրոցական դասագրքեր և գրականություն տրամադրելու հարցում։ Նույն օրը Սիեթլի Սրբ․ Հարություն եկեղեցում Ա․ Բայբուրդյանը հանդիպեց Վաշինգտոն նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանը և Գլխավոր հյուպատոսի այցի համակարգող Ռազմիկ Քյոթելյանը ներկայացրեցին դեսպան Բայբուրդյանին և իրեն ուղեկցող ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունուն։ Իր ելույթում Ա․ Բայբուրդյանը ներկայացրեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի իրականացվող աշխատանքները, անդրադարձ կատարեց ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերներին ու առաջնահերթություններին, կարևորեց Վաշինգտոնի հայ համայնքի դերն ընդհանուր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում և համայնքի կապը Հայաստանի և ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
Մայիսի 17-ին դեսպան Ա․ Բայբուրդյանը և գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունին մի շարք հանդիպումներ ունեցան Սիեթլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց կողմից, թե համայնքի միջոցով, թե անհատապես Հայաստանում իրականացվող բարեգործական, տնտեսական ծրագրերի հետ կապված հարցեր։ Վաշինգտոն նահանգի հայ համայնքը մոտ 7-8 հազար է կազմում։
Մայիսի 18-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Վաշինգտոնի նահանգապետի Միջազգային հարաբերությունների և արարողակարգի դեպարտամենտի տնօրեն Սկայլեր Հոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Վաշինգտոնի նահանգի միջև համագործակցության հնարավորությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պահպանությունը, ՀՀ քաղաքների և Վաշինգտոնի նահանգի քաղաքների միջև քույր-քաղաքներ հարաբերությունների հաստատումը և այլն։ Ա․ Բայբուրդյանը որպես հաջողված օրինակ բերեց Կալիֆորնիա-ՀՀ համագործակցությունը՝ հիմնված Շրջանակային համաձայնագրի վրա։ Պայմանավորվածութկուն ձեռք բերվեց նմանատիպ համաձայնագիր մշակել նաև Վաշինգտօննահանգի հետ։ Հանդիպմանը մասնակցեց խորհրդական Վարազդատ Պահլավունին։
Մայիսի 19-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն Օրեգոնի մայրաքաղաք Սեյլեմում հանդիպեց Օրեգոն նահանգի պետական քարտուղար Շեմիա Ֆեյգանի հետ՝ նահանգի գործադիր իշխանության երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի։ Հանդիպման մեկնարկին Շ․ Ֆեյգանը նշեց, որ իր պաշտոնը ստանձնելուց հետո /2021թ․ հունվար/ սա նրա առաջին հանդիպումն է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի հետ։ Ա․ Բայբուրդյանը համառոտ ներկայացրեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ԱՄՆ նահանգային գործադիր ու օրենսդիր իշխանության մարմինների հետ, Արևմտյան ԱՄՆ-ի մյուս նահանգների հետ իրականացվող համագործակցության ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Օրեգոնի նահանգային իշխանությունների և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջև փոխգործակցության հնարավոր ոլորտները, մտքեր փոխանակվեցին Օրեգոնի հայ համայնքի զարգացման, Հայաստան-Օրեգոն համագործակցության վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցեցին Օրեգոն նահանգի պետական քարտուղարի տեղակալ Չերիլ Մայերսը և Գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունին:
Մայիսի 19-ին դեսպան Բայբուրդյանը հանդիպեց Պորտլանդի Սբ․ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Մհեր Շարյանի և անդամների հետ։ Ա․ Բայբուրդյանը ներկայացրեց հայրենիքի հետ կապերի ամրամնդման առումով կարևոր ծրագրերը՝ մասնավորապես երիտասարդությանը վերաբերող, ՀՀ գլխավոր հյուպատոսության և Օրեգոնի հայ համայնքի համագործակցության հեռանկարները, գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվող ծրագրերում համայնքի ներգրավածության հետ կապված հարցեր։ Մայիսի 20-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Սբ․ Գևորգ հայկական եկեղեցում հանդիպեց Պորտլանդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ա․ Բայբուրդյանը ներկայացրեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործառույթները, իրականացվելիք քաղաքականությունը ԱՄՆ արևմտյան նահանգների գործադիր և օրենսդիր մարմինների, մարզերի, քաղաքների իշխանության ներկայացուցիչների հետ։ Ընդգծվեց հայկական համայնքային կառույցների և գլխավոր հյուպատոսության համագործակցության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի։ Զրուցակիցները կարևորեցին նաև Օրեգոնի հայ համայնքի դերը նահանգի իշխանությունների հետ համագործակցություն ծավալելու գործում։ Համայնքի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին իրենց համայնքի այս այցի միջոցով ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման կապակցությամբ։ Օրեգոնի հայ համայնքը 1,5-2 հազար է կազմում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: