• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լոս Անջելես - Երևան ուղիղ չվերթ

25 հունիսի, 2020
Լոս Անջելես - Երևան ուղիղ չվերթ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լոս Անջելես - Երևան ուղիղ չվերթ՝ հուլիսի 11-ին

 

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ - Հաշվի առնելով COVID-19 - ի հետևանքով ավիացիոն շուկայում առաջացած իրավիճակը և հատկապես Կալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների  կուտակումները՝  Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հորդորով, Cross Group ընկերությունը, LAX2EVN նախագծի շրջանակում, հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես - Երևան ուղիղ չարթերային   չվերթ։

Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա)։

Չվերթը կիրականացվի եվրոպական Icelandair ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է էկոնոմ և բիզնես կարգի նստատեղերով։ Ինքնաթիռը վառելիքի վերալիցքավորման նպատակով Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ՝ ներառյալ կանգառը։

Եթե ցանկանում եք գնել ավիատոմսեր նշված չվերթի համար, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները lax2evn.com կայքում։ Cross Group ընկերությության աշխատակիցները 48 ժամվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ՝ տեղեկացնելու Ձեզ վճարման կարգի մասին։

Ավիատոմսերը կարող եք ձեռք բերել նաև Լոս Անջելեսի տեղական ճամփորդական գործակալություններից։

 

Էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350 ԱՄՆ դոլար, բիզնես կարգինը՝ 2350 ԱՄՆ դոլար:

0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100 ԱՄՆ դոլար:

*         Չվերթն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ:

*         Որևէ պատճառով չվերթի չեղարկման դեպքում ավիատոմսի ամբողջ գումարը կվերադարձվի գնորդին՝ երկշաբաթյա ժամկետում։

 

Cross Group

LAX2EVN PROJECT

www.lax2evn.com

+374 60 404 404

info@lax2evn.com

#lax2evn

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: