Լուրեր

Հանդիպում Հայաստանի ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի հետ

29.01.2020

Կից լուսանկարներ

BAIBOURTIAN MEETS WITH CHAIRMAN OF ARF SUPREME COUNCIL

Ամբողջ ալբոմ »

ԳԼԵՆԴԵՅԼ - Ս․թ․ հունվարի 29-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հյուրընկալեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որին ուղեկցում էր ՀՅԴ Արևմտյան Միացյալ Նահանգների Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանը։ Ողջունելով հյուրին՝ դեսպան Բայբուրդյանը ներկայացրեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեության հիմնական հարթությունները, անդրադարձավ հայ համայնքային կառույցների հետ համագործակցության հետ կապված մի շարք կարևոր հարցերի։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին ներկայացրեց կուսակցության գործունեության ուղղությունները Հայաստանում։ Նա շեշտեց, որ ՀՅԴ-ն, լինելով հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում, կշարունակի աջակցել արտերկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև կնպաստի հայրենի պետականության ամրապնդմանն ու Հայաստանի և Արցախի առաջընթացին։ Հանդիպման մասնակիցները խոսեցին Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման մասին։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունին և Էդգար Գրիգորյանը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր