Լուրեր

Դեսպան Բայբուրդյանի հանդիպումը Բրբանքի քաղաքապետի հետ

27.01.2020

Կից լուսանկարներ

CONSUL GENERAL BAIBOURTIAN MET WITH THE MAYOR OF BURBANK

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. հունվարի 27-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Կալիֆորնիայի Բրբանքի քաղաքապետ Շերոն Ա. Սփրինգերի հետ: Դեսպան Արմեն Բայբուրդյանը Բրբանքի քաղաքապետին ներկայացրեց Լոս ԱՆջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը, 2020թ. համար նախատեսվող բազմաթիվ և բազմատեսակ ծրագրերը, այլ համայնքների հետ փոխգործակցության հետ կապված տեղեկատվություն: Շերոն Ա. Սփրինգերը և Դեսպան Բայբուրդյանը քննարկեցին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Բրբանքի քաղաքային իշխանությունների միջև համագործակցության հետ կապված հարցեր՝ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ոլորտներում: Բրբանքի քաղաքապետի խնդրանքով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրեց ԱՄՆ արևմտյան ափում հայ համայնքի, Հայաստանի Հանրապետության տնտեսական, գիտական և կրթական ներկա իրավիճակի և ներուժի վերաբերյալ տեղեկություններ: Հանդիպմանը մասնակցեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունին:
Բրբանք քաղաքի բնակչությունը կազմում է հարյուր հինգ հազար։ Քաղաքն ունի մեծաթիվ հայկական համայնք։ Բրբանքը հայտնի է իբրև «աշխարհի մեդիա մայրաքաղաք»։ Բազմաթիվ մեդիա և ժամանցային ընկերությունների կենտրոնակայաններ և ֆիլմերի արտադրության մասնաճյուղեր տեղակայված են Բրբանքում, ներառյալ՝ «Ուորներ Բրադերզ», «Ուոլթ Դիսնեյ», «Նիկելոդեոն», «Բրբանք ստուդիոզ», «Քարթուն նեթուորք» և «Ինսոմնիաք գեյմզ» ընկերությունները։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր