Լուրեր

Դեսպան Բայբուրդյանն այցելեց Գլենդեյլի Հանրային քոլեջ

24.01.2020

Կից լուսանկարներ

Ambassador Baibourtian Visited GCC

Ամբողջ ալբոմ »

ԳԼԵՆԴԵՅԼ- Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն այցելեց Գլենդեյլի համայնքային քոլեջ, որտեղ հանդիպում ունեցավ քոլեջի նախագահ դոկտ․ Դեյվիդ Վիարի և հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Հակոբյանի հետ։ Նրանք դեսպան Բայբուրդյանին ներկայացրին խոշորագույն կրթական հաստատության մասին տեղեկություններ։ Այնուհետև դեսպան Բայբուրդյանը շրջայց կատարեց կրթահամալիրի մասնաշենքերում՝ լաբորատորիաներում և լսարաններում, գրադարանում, ծանոթացավ կրթօջախի պայմաններին, դասավանդման կազմակերպման առանձնահատկություններին։ Դոկտ․ Դեյվիդ Վիարը հայտնեց, որ Գլենդեյլի հանրային քոլեջն ավելի քան 25 հազար ուսանող ունի։ Հանրային քոլեջի՝ Վերդուգոյի գլխամասային մասնաշենքում սովորող ուսանողների 36 տոկոսը, իսկ Գարֆիլդի մասնաճյուղի 49 տոկոսը հայազգի են։
Գլենդեյլի հանրային քոլեջը հիմնադրվել է 1927 թվականին՝ ապահովելու քաղաքի բնակիչների՝ հանրային կրթության կարիքները։ Սկսելով 139 աշակերտով՝ քոլեջն այսօր դարձել է լավագույն կրթական հաստատություններից մեկը, որտեղ սովորելու են գալիս ոչ միայն Գլենդեյլի, այլև շրջակա քաղաքների տասնյակ հազարավոր ուսանողներ՝ տարիքային տարբեր խմբերի։ Հանրային քոլեջը նաև լավագույն կերպով արտացոլում է Գլենդեյլի բազմամշակութային դիմագիծը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր