Լուրեր

Այց Սիլիկոնային հովիտ

03.12.2018

Կից լուսանկարներ

Visit to Silicon Valley

Visit to Silicon Valley

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի կեսերին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ճանաչողական բնույթի աշխատանքային այց է կատարել Կալիֆորնիայի Սիլիկոնային հովիտ, որտեղ շրջել է բարձ տեխնոլոգիաների ոլորտի գերհսկա ընկերությունների կենտրոնակայաններում: Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարապետ և իր հայաստանյան մասնաճյուղի նախագահ դոկտ. Երվանդ Զորյանի ուղեկցությամբ, Արմեն Բայբուրդյանն այցելել է Google, Apple, Nvidia, Synopsis, և Intel ընկերություններ և ծանոթացել իրենց գործունեության ուղղություններին, ընդլայնվելու աշխարհագրությանն ու առաջիկա խոշոր ծրագրերին: Դոկտ. Զորյանի կազմակերպմամբ, ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել այդ ընկերությունների հայազգի աշխատակիցների հետ, որոնց ներուժն օգտագործելով հնարավոր է նոր կամուրջներ ստեղծել բարձր տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն ընկերությունների հետ՝ Հայաստանին նպատակաուղղված հետագա գործակցության համար:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր