Լուրեր

Ցուցահանդես ՀՀ գլխավոր հյուպատոսությունում

11.05.2018

Կից լուսանկարներ

Ցուցահանդես ՀՀ գլխավոր հյուպատոսությունում

Ցուցահանդես ՀՀ գլխավոր հյուպատոսությունում

 

Ամբողջ ալբոմ »

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ տեղի ունեցավ մանրանկարիչ Արմեն Դանեղյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձին: Լոս Անջելեսի արվեստասերներին են ներկայացվել մանրանկարչի տասնյակ աշխատանքներ:
“Ելնելով միջնադարյան հայ մանրանկարիչների աշխատանքներից՝ ստեղծել եմ նորը՝ ժամանակակիցը։ Սա հայ մանրանկարչության մեջ նոր ուղղություն է:”, ասում է մանրանկարիչը: 
Արմեն Դանեղյանի վերջին շրջանի աշխատանքների հավաքածուն ընդգրկում է հոգևոր, ազգային և փիլիսոփայական թեմաներ։ Նա բազմաթիվ շարքերի հեղինակ է, որոնց թվում են` «Հոգևոր Հայաստան», «Ցեղասպանություն», «Համաշխարհային դասականներ», «Աշխարհի պարերը», «Հայոց մեծերը», «Հայկական գորգեր» և այլն։ Հայ մանրանկարչի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տաբեր երկրներում` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իրան, Բուլղարիա, Հնդկաստան: 
Հյուպատոս Արմելլա Շաքարյանը բացման խոսքում ընդգծեց Արմեն Դանիելյանի գործունեության կարևորությունը՝ Հայաստանի սահմաններից դուրս հայ արվեստը ներկայացնելու առումով: Հյուպատոսը ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից պատվոգիր հանձնեց մանրանկարչին՝ հայկական արվեստն ու մշակույթը տարածելու գործում նշանակալից ավանդի համար:
Մանրանկարիչ Արմեն Դանեղյանը պատվոգրեր ստացավ նաև Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի և Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանի կողմից:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր