• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրաետության Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն

21 սեպտեմբերի, 2026

Կալիֆորնիայի Տեխնոլոգիական ինստիտուտում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի՝ Սենատի և Նահանգային ժողովի, Հյուպատոսական կորպուսի, Լոս Անջելեսի շրջանի Կառավարիչների խորհրդի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների անդամներ, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմերի և Հայ Ավետարանական միության առաջնորդներ, ակադեմիական և գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի տարբեր կառույցների և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներ Հովնան արք. Տերտերյանի, Գեղամ արք. Խաչերյանի, Հայ Ավետարանական միության ավագ հովիվ Վեր․ Հենրիկ Շահնազարյանի մաղթանքով և միասնական աղոթքով։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ Ջուդի Չուն և Լաուրա Ֆրիդմանը։

Գլխավոր հյուպատոսն իր խոսքում նշել է, որ 1991 թվականին հայ ժողովուրդը պատմական որոշում է կայացրել ստեղծելու անկախ, ինքնիշխան պետություն՝ հիմնված ազատության և ժողովրդավարության սկզբունքների վրա։ Այսօր, տասնամյակներ շարունակվող տնտեսական շրջափակումից և դժվարություններից հետո Հայաստանն իր պատմության մեջ նոր էջ է բացել` ուղղված տարածաշրջանի ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության ու տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված կայուն զարգացմանը։

Ա․ Ավետիսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Գլխավոր հյուպատոսն ընդգծել է հայ համայնքի առանցքային դերը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական, գործարար և միջմշակութային կապերի խթանման ու ամրապնդման գործում՝ առանձնահատուկ նշելով Կալիֆորնիայի հայ համայնքի նշանակալի ներդրումն այս ուղղությամբ։

Կոնգրեսականներն իրենց խոսքում բարձր են գնահատել Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել շարունակաբար նպաստելու երկկողմ օրակարգի առաջմղմանն ու ընդլայնմանը։

Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Կալիֆորնիայի Նահանգային ժողովի անդամ, Կալիֆորնիա-Հայաստան փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հատուկ հանձնաժողովի ղեկավար Ջոն Հարաբեդիանը և Լոս Անջելեսի շրջանի կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը։

Պաշտոնական ընդունելությանը հաջորդել է մշակութային ծրագիր՝ լարային քառյակի և մենակատար Արմինե Վարդանյանի կատարմամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: