• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Աշխատանքային հանդիպումներ Կալիֆորնիայի մայրաքաղաքում

19 դեկտեմբերի, 2019

Ս.թ. դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում գտնվող Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը և խորհրդական Վարազդատ Պահլավունին հանդիպեցին Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Էվան Ռիդի և Նահանգապետ Գեվին Նյուսոմի Բիզնեսի և տնտեսական զարգացման գրասենյակի Միջազգային հարաբերությունների ու ներդրումների գծով հատուկ խորհրդական Էմիլի Դեսեյի հետ: Հանդիպումը նպատակ էր հետապնդում գործնական ծրագիր մշակելու ՀՀ և Կալիֆորնիայի նահանգի միջև համագործակցության վերաբերյալ Շրջանակային համաձայնագրի դրույթների իրականացման համար։ Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել էր ս.թ. սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՀՀ ԱԳ նախարար Զ.Մնացականյանի և Կալիֆորնիայի նահանգապետ Գյավին Նյուսոմի կողմից՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի ներկայությամբ: Շրջանակային համաձայնագիրը առաջինն է նահանգապետ Գ.Նյուսոմի պաշտոնավարման ընթացքում և Հայաստանի Հանրապետությունը այն մեկ տասնյակ երկրներից է, որոնց հետ Կալիֆորնիան կնքել է Շրջանակային համաձայնագիր: ՀՀ գլխավոր հյուպատոսը շեշտեց Շրջանակային համաձայնագրի դրույթների իրագործման կարևորությունը՝ երկկողմ համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Մասնավորապես, դեսպան Ա.Բայբուրդյանը կարևորեց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի և բնապահպանական տեխնոլոգիաների ոլորտներում գործողությունների համապարփակ ծրագիր մշակելու կարևորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ նահանգապետարանի կողմից կներկայացվեն Շրջանակային համաձայնագրի իրագործմանն ուղղված գործողությունների ծրագրի առաջարկներ՝ հիմնված հայկական կողմի ներկայացված գերակայությունների վրա: Աշխատանքային հանդիպման ավարտին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը առանձնազրույց ունեցավ Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: