• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ “THE STATELESS DIPLOMAT” ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ

10 դեկտեմբերի, 2019
ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ “THE STATELESS DIPLOMAT” ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՓԱՍԱԴԵՆԱ - Դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը մասնակցեց Համազգային հայ կրթական և մշակութային միության արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության հովանավորությամբ և Փասադինայի Շահան Շահնուր մասնաճյուղի վարչության կազմակերպմամբ տեղի ունեցած միջոցառմանը, որի ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց “The Stateless Diplomat” ֆիլմը։ Այն նվիրված էր Ճապոնիայում ՀՀ առաջին պատվո հյուպատոս Դիանա Աբգարին (1891-1937)։ Միջոցառման ընթացքում խոսվեց նրա գործունեության ու այդ տարածաշրջանում Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականության բնագավառում ունեցած հսկա ներդրման մասին։
«Դիանա Աբգարը եղել է ոչ միայն ՀՀ առաջին պատվո հյուպատոսը Ճապոնիայում, այլև Հայաստանի Հանրապետության առաջին կին դիվանագետն առհասարակ։ Այս փաստը վկայում է դեռևս անցած դարասկզբին մեր պետության դավանած համամարդկային արժեքների մասին, ինչպես նաև՝ Դիանա Աբգարի մասնագիտական և մարդկային բարձր որակների մասին։ Վերջինի վկայությունն է նրա արդյունավետ գործունեությունը ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը Ճապոնիայում առաջ տանելու հարցում, այլև ցեղասպանությունից տառապող ժողովրդին օգնելու նպատակով միջազգային հանրությանը համախմբելու, ցեղասպանությունից փրկվածներին Ճապոնիայի ճանապարհով ԱՄՆ փոխադրելու գործում», իր խոսքում նշեց դեսպան Բայբուրդյանը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: