• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Աշխատանքային այց՝ Սիլիկոնային հովիտ

07 հունիսի, 2019

Մայիսի 29-ին աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում էր գտնվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների՝ <<Smartgate>>, <<Arlupa>>, <<Volo>>, <<Startup Armenia foundation>>, <<Dataart>>, <<Redkit>>, <<UITE>>, <<SFL>>, <<True Public>>, <<Energize Global Services>>, <<IU Networks>> ներկայացուցիչները։ Սիլիկոնային հովիտ այցելության ընթացքում նախարար Հ․Արշակյանին ընկերակցել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։ Նախարար Հ․Արշակյանի Կալիֆորնիա աշխատանքային այցի Սիլիկոնյան հովտի հանդիպումների կազմակերպման գործում կարևոր դերակատարություն են ունեցել <<Synopsys>> ընկերության գլխավոր ճարտարագետ, <<Synopsys-Հայաստան>> ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և ՀԲԸՄ տարածաշրջանային կառույցի ներկայացուցիչները։ 
Մայիսի 29-ին նախարար Հ․Արշակյանը և ուղեկցող պատվիրակությունը այցելել են Սիլիկոնյան հովտում գտնվող <<Intel>> ընկերությունը, որտեղ շրջայց են կատարել վերջինիս թանգարանում և ծանոթացել ընկերության ստեղծման և զարգացման պատմությանը։ Նույն օրը նախարար Հ․Արշակյանը Սան Հոզեի պետական համալսարանում հանդիպել է <<IBM Research>> ընկերության փոխնախագահ Ջեֆ Ուելսերի հետ։ Ջ․Ուելսերը ներկայացրել է <<IBM Research>> ընկերության կողմից արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերը, հետազոտությունները և զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատրաստած կարճատև ֆիլմը՝ նվիրված Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի պատմությանը, ներկային, Հայաստանում հաջողություն գրանցած ընկերություններին։ Այնուհետև ծավալվել է ակտիվ քննարկում, որտեղ շոշափվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և հետազոտական աշխատանքների և գիտահետազոտական լաբորատորիաների ամերիկյան փորձի ուսումնասիրման, Հայաստանում այդ փորձի կիրառման, երկկողմ գործակցության հարցեր։ Այցի շրջանակում Սան Հոզեի պետական համալսարանում տեղի է ունեցել նախարար Հ․Արշակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային հանդիպումը համալսարանի ֆակուլտետների դեկանների, մի շարք ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների (<<Plug&Play>>, <<Logitech>>, և այլն) հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Սան Հոզեի պետական համալսարանի նախագահ Մերի Փափազյանը։ Նախարար Արշակյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել է Հայաստանի հարուստ գիտական ժառանգությունը, երկրի գրավչությունը գիտական և գիտահետազոտական ոլորտներում։ Մասնավորապես նա նշել է, որ ներկայում յուրահատուկ մի ժամանակ է տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտատար ոլորտներում ներդրումներ կատարելու, ամերիկյան ընկերությունների Հայաստանում իրենց մասնաճյուղերը բացելու և ներկայությունը ապահովելու համար։ Նա կարևորել է կրթություն, գիտություն, հետազոտություն, արտադրություն շղթայական կապի ստեղծումը՝ Հայաստանում ոլորտի զարգացման համար։ Այնուհետև նա պատասխանել է ներկաների հարցերին։ Նախարար Հ․Արշակյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Ա․Բայբուրդյանը, <<Synopsys>> ընկերության գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը, հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները այցելել են <<Sky Deck Accelerator>> ծրագրի գրասենյակ, որը գործում է Բերքլիի համալսարանի հովանու ներքո։ Ծրագրի նպատակն է օժանդակել Startup-ներին նախնական փուլում՝ 50,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ տրամադրելով 3 ամսվա կտրվածքով։ Ծրագիրը ապահովում է Startup-ներին վերապատրաստման հնարավորությամբ, ինչպես նաև թույլ է տալիս իրենց բիզնեսի զարգացման համար օգտագործել Ծրագրի մարդկային ռեսուրսները։ Ծրագիրը գործարկվել է 2012թ․ և ստեղծման օրվանից զգալի թվով հայկական Startup-ների օժանդակություն է ցուցաբերել։ Ներկայում ևս մի քանի հայկական Startup-ներ ստացել են ֆինանսավորում։ Ծրագիրն ունի ֆինանսավորում մի շարք խոշոր ներդրումային հիմնադրամներից և տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար։ Այնուհետև Հ․Արշակյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Բերքլիի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Էնալի Սաքսանյանը։ Դեկան Սաքսանյանը ներկայցրել է Բերքլիի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի ստեղծման պատմությունը, կրթական քաղաքականությունը և ծրագրերը։ Նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում <<թավշյա հեղափոխությունից>> հետո ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիաները որպես առաջնահերթություն հռչակած քաղաքականությունը, կարևորել Բերքլի նման աշխարհահռչակ հաստատության հետ կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: