• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նավապետից է կախված նավի ընթացքն՝ անկախ այն հանգամանքից՝ ծովում փոթորիկ է, թե ոչ…

14 հոկտեմբերի, 2018
Նավապետից է կախված նավի ընթացքն՝ անկախ այն հանգամանքից՝ ծովում փոթորիկ է, թե ոչ…
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Գայանե Մանուկյան

 

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ սեպտեմբերի 6-ի հրամանով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակված Արմեն Բայբուրդյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում էր կազմակերպել Լոս Անջելեսում գործունեություն ծավալող հայկական ԶԼՄ-ների հետ:

Հանդիպումը, որ, ըստ էության, կրում էր ոչ ֆորմալ բնույթ, անչափ կարևոր իրադարձություն պետք է համարել ոչ միայն դրա մասնակից ԶԼՄ-ների համար, որոնք բացառիկ հնարավորություն էին ստացել՝ ոչ միայն մոտիկից ծանոթանալու նորանշանակ հյուպատոսի հետ, նրա հետ կիսվելու ունեցած մտահոգություններով կամ գաղափարներով, այլև միմյանց, պետք է համարել ԱՄՆ հայկական համայնքում ուրվագծվող վերահաս փոփոխությունների անբեկանելի վկայություն:
Արմեն Բայբուրդյանն, ով այս պաշտոնում բնավ նորելուկ չէ (Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 1995թ.-ին՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 1997թ.-ը), տոգորված հայկական հեղափոխության իդեալներով, ակնհայտորեն մտադիր է շատ ավելի ամուր հիմքերի վրա դնել հյուպատոսարան-համայնք հարաբերություններն ու դառնալ այն միավորող շաղախը, որի շնորհիվ այլևս կարելի կլինի իսկապես մեկտեղել համայնքի ունեցած հսկայական, բայց նախորդների անտարբերության արդյունքում շատ իմաստներով ջլատված պոտենցիալն՝ այն արդյունավետորեն ծառայեցնելու հատկապես Հայաստանի շահերին, հայրենիքի միջազգային դիրքերի ամրապնդմանն ու հայության առաջ այժմ ծառացած բարդագույն խնդիրների էֆեկտիվ լուծմանը:
Այս իմաստով հարկ է նկատել, որ նորանշանակ գլխավոր հյուպատոսի առաջնային խնդիրներից մեկն է լինելու բարձրացնել ամերիկյան հայկական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների արդյունավետությունն ու դրանց տալ նոր բովանդակություն:
Ընդ որում՝ այստեղ կարևոր է արձանագրել նաև այն, որ հյուպատոսարանն իր առջև ծառացած խնդիրների լուծման հարցում մտադիր է առավելագույնս արժևորել հատկապես տեղի հայկական ԶԼՄ-ների ունեցած դերը: Դրանք դառնալու են կապող օղակ առաջին հերթին հյուպատոսարանի ու համայնքի տարբեր շերտերի միջև՝ է՛լ ավելի մեծ արդյունավետություն հաղորդելով համայնքի առաջ ծառացած գերխնդիրների լուծմանը, թափանցիկ դարձնելով միջավայրն ու հենց նման կերպ նպաստելով փոխադարձ վստահության մթնոլորտի կայացմանը՝ որպես հիմք ապագա ձեռքբերումների, որ իրականություն են դառնալու առաջին հերթին Արմեն Բայբուրդյանի անձնական ու մասնագիտական բարձր հատկանիշների շնորհիվ:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: