• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

30 դեկտեմբերի, 2015

 Սիրելի հայրենակիցներ,

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթում ձեզ ամենայն բարիք գալիք՝ 2016 թվականին:
Պատմության գիրկն անցավ 2015 թվականը, որը փորձության և ձեռքբերման ևս մեկ փուլ էր մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար: Ամենակարևոր նվաճումն այն է, որ բոլորիս գործողությունների նպատակը նույնն է՝ ստեղծել մրցունակ պետություն և զարգացած հասարակություն, ապահովել երկրի հետագա հզորացումը և մեր ժողովրդի կենսամակարդակի բարելավումը: Միայն այդ պայմաններում մենք ի զորու կլինենք ազգովի դիմագրավել մեր առջև կանգնած բազմաթիվ մարտահրավերներին, երաշխավորել հայոց երկու պետությունների անվտանգությունը:
Համայն հայության համար անցնող տարին առանձնահատուկ էր և խորհրդանշական նրանով, որ մենք միջազգային առաջադեմ հանրության հետ միասին նշեցինք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Զգալիորեն ընդլայնվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների աշխարհագրությունը, ինչը Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման լավագույն գրավականն է: Աննախադեպ միջոցառումներ տեղի ունեցան ինչպես բովանդակային, այնպես էլ քանակական առումներով: Մենք պարտավոր ենք ավելի միասնական ու համերաշխ լինել որպեսզի իբրև պետություն ու ժողովուրդ ավելի ազդեցիկ դիրքերից կարողանանք հասնել պատմական արդարության վերականգնմանը: 
Սիրելի հայրենակիցներ,
Գալիք՝ 2016 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը: Ազգի պատմության մեջ այս շատ կարճ ժամանակահատվածում մենք ապացուցեցինք, որ ինքնիշխանությունն ու անկախությունը մեզ համար խոր բովանդակություն ունեցող հասկացություններ են: Ընդամենը 25 տարիների ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն ամրացնել Հայոց պետական տան հիմքերը, այլև ազատագրել մեր պատմական Արցախը և կառուցել երկրորդ հայկական պետությունը՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևոր գործոն է: Եվ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, համայն հայության ջանքերը պետք է ուղղված լինեն ազգային ձեռքբերումների ամրապնդմանը, հայոց այսօրվա ու վաղվա նոր օրվա համատեղ կերտմանը՝ այն բարձր գիտակցումով, որ ազգի հարատևման միակ երաշխիքը Հայաստանի Հանրապետությունն է:
Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական վերելքի ապահովման գործում իր անգնահատելի բարոյական և նյութական կարողությունները շարունակեց ներդնել ամբողջ սփյուռքահայությունը, որն անբաժանելի է հայրենի պետությունից: Ուրախ ենք, որ այս գործընթացներում զգալի է կալիֆորնիահայության դերը, որը, սերտացնելով իր բազմաշերտ կապերը, նոր մակարդակի է հասցնում փոխգործակցությունը մայր հայրենիքի հետ: 
Օգտվելով առիթից, մեր ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից երախտագիտություն ենք հայտնում հայ համայնքի բոլոր կազմակերպություններին և այն անձնանց, ովքեր 2015 թվականին սերտորեն համագործակցեցին Գլխավոր հյուպատոսության հետ, սատար կանգնեցին մեր նախաձեռնություններին: Համոզված ենք, որ գալիք տարի այդ համագործակցությունը կշարունակվի էլ ավելի արդյունավետ եղանակով:
Կրկին շնորհավորելով ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթում ենք ձեզ, սիրելի հայրենակիցներ, երջանկություն, անձնական և աշխատանքային նորանոր հաջողություններ, բարեկեցություն, լավատեսություն ու ձեր ազգանվեր նպատակների իրականացում՝ ի նպաստ մեր հայրենիքի և ի շահ համայն հայության:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: