• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Երախտագիտության մեդալ՝ Քևին Դե Լեոնին

22 հոկտեմբերի, 2015

 Արցախի միջազգային ճանաչման գործին ցուցաբերած աջակցության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Կալիֆորնիայի սենատի գործող նախագահ Քևին Դե Լեոնին շնորհել է Երախտագիտության մեդալ: Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը հայամետ գործչին փոխանցեց Արցախի հանրապետության բարձր պարգևը՝ իր հերթին երախտագիտություն հայտնելով հայկական հարցերի օրակարգին Քևին Դե Լեոնի նվիրվածության համար:

 

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի երկու պալատներն անցած օգոստոսին, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ընդունեցին Արցախի Հանրապետության ճանաչման AJR 32 բանաձևը: Փաստաթուղթում նահանգային սենատորներն ու կոնգրեսականներն աձանագրեցին, որ ողջունում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալ իբրև ազատ ու անկախ պետություն և ԱՄՆ նախագահին և կոնգրեսին կոչ ուղղեցին՝ հետևել իրենց օրինակին՝ սատարել Լեռնային Ղարաբաղի երիտասարդ պետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը:

 

՞Այդ հողի վրա ապրող ժողովուրդը շատ է տառապել և արժանի է ազատ ու անկախ հայրենիքի, որտեղ չեն ենթարկվի հալածանքների վտանգին: Կալիֆորնիան կարող է առաջամարտիկ լինել աշխարհը փոխելու գործում: Այդ մտադրությամբ ես խնդրում եմ ձեզ աջակցել Արցախի ժողովրդավարությանը, ազատությանն ու միջազգային ճանաչմանը՞, իր խոսքում նշել էր հայամետ գործիչ, սենատի գործող նախագահ Քևին դե Լեոնը: Նաև նրա ջանքերի շնորհիվ էր, որ, չնայած ադրբեջանական լոբբիի ստեղծած խոչընդոտներին, բանաձևն ընդունվեց, և այդպիսով Կալիֆորնիան դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչած 5-րդ նահանգը Մասաչուսեթս, Ռոդ Այլնդ, Մեյն և Լուիզիանա նահանգներից հետո:

 

-Ես խորապես զգացված եմ այս պատվին արժանանալու համար: Եվ ես երախտագիտություն եմ հայտնում Ղարաբաղի ժողովրդին: Հարգանքի է արժանի նրանց անկախության պայքարը, որի ճանաչման ջանքերի համար ես արժանացա այս պարգևին,- ասաց Քևին Դե Լեոնը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: