• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի տոնակատարությունը Լոս Անջելեսում

21 սեպտեմբերի, 2015

 Սեպտեմբերի 17-ին, ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Լոս Անջելեսում նշվեց ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը: Տոնական երեկոյին մասնակցում էին համայնքային կառույցների անդամներ, քաղաքական, հասարակական գործիչներ, հոգևոր հայրեր, Ացախյան ազատամարտի մասնակիցներ, օտարերկրյա դիվանագետներ և ամերիկացի պաշտոնյաներ:

Ողջունելով հյուրերին՝ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսվն իր ելույթում նշեց. “24 տարի առաջ նոր  հայկական պետություն հայտնվեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա: 24 տարին մեծ ժամանակահատված է մարդու համար, սակայն  կարճ՝ երկրի ու ժողովրդի համար: Մենք շատ գործ ենք արել այս տարիների ընթացքում և հպարտ ենք ձեռքբերումներով: Բայցև՝ հաճախ չենք գոհանում արդյունքներով և ձեռքբերված ցուցանիշներով: Թող ամեն մեկս հարց տա իրեն, թե արդյոք մեր կարեցածն արել ենք՝ հպարտ լինելու համար: Վստահ եմ՝ ոչ ոք չի կարող ասել, որ արել է ամեն ինչ: Հրաշքներ մի ակնկալեք, հրաշքներ տեղի չեն ունենում հատկապես՝ տնտեսության բնագավառում:  Մենք բոլորս պետք է օգնենք մեր երկրին. հզոր ժողովուրդն է կերտում հզոր երկիր“:

“ՀՀ վերանկախացումը մեր հավաքական երազանքի իրականացումն էր,-ասաց երեկոյի բանախոս Հարութ Սասունյանը”: Նա ամփոփեց մեր երկրի ձեռքբերումը՝ անկախության վերականգնումից ի վեր և մարտահրավերները, որոնք մինչև այօր էլ կանգնած են երկրի առջև: Գլխավոր ձեռքբերումը Արցախի ազատագրումն ու ժողովրդավարական պետության ստեղծումն էր, գլխավոր մարտահրավերը՝ Արցախի և Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումը, ասաց Հ. Սասունյանը:

-Այսօր մեր առջև ծառացած խնդիրները չենք կարող հաղթահարել առանց Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միասնական կամքի: Արցախի անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է ունենանք հզոր Հայաստան, որն իր հերթին աշխարհասփյուռ հայ համայնքների պահպանման երաշխիքն է: Այժմ, անկախության վերականգնումից գրեթե քառորդ դար հետո, մենք ամեն հնարավոր բան պետք է անենք՝ ապահովելու հայրենիքի հետագա հզորությունն ու զարգացումը: Անկախ մեր գաղափարական, կրոնական ու քաղաքական կողմնորոշումներից, մենք պետք է միավորվենք մեր սիրելի եռագույնի ներքո,-ասաց Հ. Սասունյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: